Տպել
29.11.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է եղել «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու ինքնատիպ կառույցների, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանների նախագծերը եւ 1975-1990 թթ. անավարտ նախագծեր: Ցուցադրված են նաեւ չիրականացված նախագծեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...