Տպել
29.11.2014
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
1 / 16

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով: Նոյեմբերի 28-ին խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի: Մոմավառությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի եւ ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց: ՀՀ ԱԺ պատվիրակությունը դպրոցին նվիրել է հայերեն գրքեր: 

Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահը ներկա է եղել «Հետախույզի ճակատագիրը» գրքի շնորհանդեսին:


29.11.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է եղել «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական եւ քաղաքական գործիչ, երջանկահի...