National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Նոյեմբերի 28-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշում են կայացրել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի՝ լիագումար նիստում քննարկման ժամանակ հանձնաժողովի կողմից հանդես գալ հարակից զեկույցով՝ ներկայացնելու պայմանագրի վերաբերյալ հանձնաժողովի տեսակետը:

Նույն օրը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշել է, որ էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումն արխիվային գործում անհրաժեշտություն է առաջացրել բազմաթիվ խմբագրական փոփոխություններ իրականացրել: Պարոն Տերտերյանը նշել է նաեւ, որ օրենքի նախագծով առաջարկվում է արխիվային փաստաթղթի պահպանման համար սահմանել 7 տարի` նախկին 10-ի փոխարեն, իսկ էլեկտրոնային փաստաթղթերի համար սահմանել 3 տարի: Ըստ նրա` խոսքը վերաբերում է գերատեսչական արխիվներում դրանց պահպանման ժամկետներին, որից հետո դրանք պետք է տեղափոխվեն պետական արխիվ:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաեւ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը: Այն չի ստացել դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանն առաջարկել է օրենքը համալրել նոր դրույթով,ըստ որի՝ կարգազանց է համարվում այն պատգամավորը, ով նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում է բացակա պատգամավորի փոխարեն, իր գործողություններով խոչընդոտում է պատգամավորին՝ անարգել օգտվելու քվեարկության համար օրենքով սահմանված հնարավորություններից, աղմկում է, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում, չի կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում է սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ: Նա նշել է, որ ավելացրել է եւս մեկ կետ, համաձայն որի՝ կարգազանց են համարվում պատգամավորներից բացի ԱԺ նիստում ներկա այն անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները կամ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվել է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ 2014թ-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը եւ ընդունել ի գիտություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկյայացրել է փաստաթուղթը եւ տեղեկացրել, որ դրա նպատակն է ստեղծել կայուն տնտեսական դաշտ, որտեղ անդամ երկրների համար կապահովվի կայուն տնտեսական զարգացում, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժ, կստեղծվեն պայմաններ՝ ապահովելու համար բնակչության բարեկեցիկ կենսամակարդակի աճ: Համաձայնագրում նշվում է, որ այն միայն տնտեսական ինտեգրացման սուբյեկտ է: Պայմանագրի առաջին մասով սահմանվում է, որ ԵՏՄ-ն իր գործունեությունն իրականացնելու է ԵՏՄ բարձրագույն խորհրդի, ԵՏՄ միջկառավարական խորհրդի, ԵՏՄ հանձնաժողովի եւ ԵՏՄ դատարանի միջոցով:


28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիս...

28.11.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ը չորսօրյա նիստերի օր...

28.11.2014
Խորհրդարանական լսումներ հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողով...

28.11.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ ձե...

28.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտ...

28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հանդիպումները ՀԱՊԿ եւ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովներում
Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am