Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների եւ թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման լիազոր մարմինների համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարաններին ներդաշնակեցնել թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող օրենսդրությունը:
Այդ նիստին հաջորդել է նաեւ «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների շրջանառության վերահսկողությանը վերաբերող օրենսդրության ներկա վիճակը եւ ներդաշնակեցման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը, որի ընթացքում ընդունվել է հռչակագրի նախագիծ:
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հայկական կողմից ներկայացված «Միջազգային հարաբերություններում տնտեսական, ֆինանսական եւ տրանսպորտային ճգնաժամի դադարեցման անհրաժեշտության մասին» հայտարարությունը, որը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ կազմակերպչական այլ հարցեր: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Տավրիկյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով «ԱՊՀ անդամ պետությունների հանրային եւ մասնավոր գործընկերության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել զեկույցով: ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիս...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ը չորսօրյա նիստերի օր...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 28-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգը հաստատելուց հետո հանձնաժողովի անդամները քվեարկության արդյունքում որոշում են կայացրել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետությա...
Խորհրդարանական լսումներ հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները նոյեմբերի 28-ին կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով, որը վարում էին հանձնաժողով...
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպումն ընթացել է դռնփակ ձե...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատանքային այցը շարունակվում է
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտ...