National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել ընտրելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ արդեն ընտրել են 3 հայ մասնակցի:

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ այսօր մեկ գերմանացի ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ Ազգային ժողովում:

Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ հայ խորհրդարանականները բարձր են գնահատել անցած քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մի շարք առանձնահատկություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, սահմանային միջադեպերի անթույլատրելիությունից, Ադրբեջանի ապակառուցողական գործողություններից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կաեւորել է արտերկրի իրենց խորհրդարանականների բարոյական աջակցությունն ու մասնակցությունը ապրիլյան հիշատակի միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ Բունդեսթագից եւս կլինի ներկայացուցչական պատվիրակություն: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:

Հայ եւ գերմանացի խորհրդարանականները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


20.11.2014
ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն նոյեմբերի 20-ին տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում ամփոփել են Կիպրոսի պատվիրակության այցը Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակության այցին, նշել է, ...

20.11.2014
Գրքերի շնորհանդես խորհրդարանում
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված եւ հրատարակված ...

20.11.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ շարունակել է նախորդ օրը գումարած հերթական նիստի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասի...

20.11.2014
Կիպրոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակու...

20.11.2014
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստը սկսել է քվեարկություններով եւ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց թվում են նաեւ հանրային հնչեղություն ստացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեութ...

20.11.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (ծածկագիր` 1-1.2.-1) 2. Հայաստանի Հանրապետությա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am