National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.11.2014
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
1 / 5

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով:

Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման կարեւորվում է ոստիկանության գործունեության կարեւորագույն սկզբունքների` թափանցիկության, հաշվետվողականության, խորհրդարան-ոստիկանություն գործնական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ՝ խորհրդարանական վերահսկողության հետագա ամրապնդման համատեքստում: Ըստ նրա` վերջին տարիներին ոստիկանության համակարգում ծավալուն փոփոխություններ են իրականացվում, ինչը դուրս չի մնացել խորհրդարանի ուշադրությունից: Պարոն Նահապետյանը նշել է, որ խորհրդարանական լսումները շատ կարեւոր հարթակ են, որտեղ հնարավոր է անդրադառնալ ոստիկանության գործունեության առանցքային խնդիրներին ու բարեփոխումներին, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկներ: Նրա դիտարկմամբ` ժողովրդավարական հասարակությունում ոստիկանությունը պետք է հաշվետու լինի իր քաղաքացիների, հանրության ու պետության առջեւ, իսկ հաշվետվողականության սկզբունքն ունի ոչ միայն պետական, այլ նաեւ՝ գործնական նշանակություն: Կորյուն Նահապետյանը նշել է, որ ոստիկանությունը պետք է պարզ ու հասանելի լինի վերահսկող տարբեր մարմինների համար, եւ այս առումով խորհրդարանական վերահսկողությունը պետք է ունենա իր առանցքային դերակատարումը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ ձեւավորվող հասարակական հարաբերությունները ոստիկանության համար նոր խնդիրներ են առաջացրել, ինչը ստիպել է արմատապես փոխել համակարգի գործելաոճը եւ նոր որակ հաղորդել իրականացվող աշխատանքներին` գերխնդիր դարձնելով յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ` ոստիկանության գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ: Ըստ նրա` ոստիկանությունը պետք է մշտապես հաշվետու լինի պետության, հասարակության եւ իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների առջեւ: Պարոն Եղիազարյանը նշել է նաեւ, որ ուժային այս կառույցը վերահսկողություն իրականացնող կառույցներին պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում իրականացվող աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ: Այդ մարմինները մշտադիտարկման են ենթարկում եւ գնահատում ոստիկանության աշխատանքը, տալիս համապատասխան առաջարկներ ու հանձնարարականներ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալի խոսքով` պակաս կարեւոր չէ նաեւ քաղաքացիական հասարակության հետ բաց ու թափանցիկ համագործակցությունը: Թափանցիկության արդյունք է նաեւ ոստիկանության բազմաբովանդակ ինտերնետային կայքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, նույնպես անդրադառնալով ՀՀ ոստիկանության հաշվետվողականության հարցին, թափանցիկությանն ու խորհրդարանական վերահսկողությանը, նշել է, որ ուժային կառույցներից ոստիկանությունն է, որ ամենամոտն է կանգնած քաղաքացուն, եւ սա է պատճառը, որ քաղաքացին ոստիկանությունով է գնահատում պետությունը: Համակարգում թափանցիկությունն էլ ավելի մեծացնելու, բացթողումները լրացնելու եւ առկա խնդիրները լուծելու համար պատգամավորն առաջարկել է իրականացնել հանրային վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ, օրենքի մակարդակով ամրագրել կամ ավելի ուժեղացնել ոստիկանության եւ հասարակության փոխհարաբերությունների մոդելը, աշխատել հասարակության հետ եւ բարձրացնել նրա իրավագիտակցությունը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նշել է, որ ոստիկանական համակարգում առկա այն հիմնական խնդիրը, որի մասին ոստիկանությունը մշտապես բարձրաձայնում է, խոշտանգումների թեման է: Ըստ նրա` համակարգում բացթողում է համարվում նաեւ այն, որ կարգապահական հանձնաժողովը փաստացի չի գործում եւ կարող է քննել միայն հավաքների ընթացքում կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանների գործերը, այն էլ այն դեպքում, երբ դրանցով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել: Պարոն Կիրակոսյանը որպես բացթողում նշել է նաեւ, որ «02» հաղորդաշարը հաճախ խախտում է անմեղության կանխավարկածը:

ԵԱՀԿ փորձագետ Թորստեն Ստոդիեկն իր զեկույցով հորդորել է, որ քաղաքացիական հասարակությունն ու վերահսկողական մարմինները ոստիկանության հետ ավելի դինամիկ համագործակցություն ծավալեն` համակարգում առկա խնդիրներն ավելի շատ վերհանելու եւ դրանց համար լուծումներ առաջարկելու համար: Փորձագետը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն մշտապես պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերելու եւ համագործակցելու ոստիկանության հետ:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետ Սլավիշա Ժեկիչն էլ նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի ոստիկանությունն իր աշխատաոճով նման է Մոնտենեգրոյի ոստիկանությանը: Նա համակարգում առկա խնդիրների լուծման եւ իրականացվող տարբեր աշխատանքներն արդյունավետ ավարտելու համար առաջարկել է սերտ համագործակցել տեղական զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական եւ հասարակական կառույցների հետ:


18.11.2014
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am