Տպել
17.11.2014
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

2014 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը «Եվրոպայում վստահության ճգնաժամի հաղթահարման ուղիները» խորագրով միջազգային կլոր սեղանին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը կգործուղվի Մոսկվա:

2014 թվականի նոյեմբերի 27-29-ը «Եվրասիայի տնտեսական ինտեգրում, նվաճումներ եւ խնդիրներ» խորագրով ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը կգործուղվի Կազան:

2014 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրանտ Գրիգորյանը եւ Էդմոն Մարուքյանը կգործուղվեն Քիշնեւ:


17.11.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ին, ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումներ: ...

17.11.2014
Նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չոր...