Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ արվեստագետներ:
Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ ձեռնարկի նպատակն է ուսանողների եւ ղեկավարների անհատական ու թիմային ունակությունների բացահայտումը, ինչպես նաեւ՝ կառավարման ոլորտում նրանց հմտությունների կատարելագործումը:
Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ եւ գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի: Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաեւ ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների եւ փորձի արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով: Բացմա...
Տոնական միջոցառում Մանկավարժական համալսարանում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Ար...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիների...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ (ծածկագիր` 1-2.1-1) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պա...