National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ԼՂՀ ուղղաթիռի խոցման վերաբերյալ
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

Երեկ ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ուղղաթիռը:

Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միջնորդական ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի, հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով:

Հարգելի պատգամավորներ, ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել են ԼՂ պաշտպանական բանակի երեք զինծառայողներ՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը: Մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված զինծառայողների հիշատակը»:


13.11.2014
Տեղեկատվություն
ԱԺ քառօրյա նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ին, ԱԺ 330 սենյակում:...

13.11.2014
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2015թ. պետա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am