Տպել
10.11.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 3

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը նոյեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 4-6-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքների արդյունքներին:

Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ քաղաքական հարցերի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում մասնավորապես քննարկվել են 2014-2020 թթ. Եվրոպական հարեւանության քաղաքականության գործիքները եւ դրանց կիրառումը Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների համար, տնտեսական հարցերի եւ Եվրամիության հետ մոտարկման քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` կոմունիկացիոն խնդիրները Արեւելյան գործընկերության անդամ պետությունների միջեւ, էներգետիկ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում՝ նորացվող էլեկտրաէներգիայի եւ այլընտրանքային էներգիայի որոնման հնարավորությունների վերաբերյալ եւ սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստում` մշակութային եւ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրների մասին զեկույցներ: ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է բոլոր հանձնաժողովների աշխատանքներին:

Արտակ Զաքարյանը նկատել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը, հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, փորձել է Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության համար նոր խոչընդոտներ ստեղծել: Սակայն դա ադրբեջանցիներին չի հաջողվել, քանի որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ադրբեջանցիներին հորդորել են Եվրանեսթի օրակարգը չծանրաբեռնել կառույցի իրավասություններին չառնչվող հարցերով:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Մհեր Շահգելդյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը խոսել են զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացրած դիտարկումների եւ առաջարկների մասին: Մասնավորապես մշակութային եւ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրների մասին զեկույցի ժամանակ հայկական կողմն առաջարկել է ընդլայնել մշակութային արժեքների պաշտպանության դաշտը եւ խոսել մշակութային ժառանգության անվտանգության ապահովման վերաբերյալ, ինչն ստացել է պատվիրակների դրական արձագանքը:

Զեկույցները կհաստատվեն հանձնաժողովների հաջորդ նիստերում, որոնք տեղի կունենան Հայաստանում:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


10.11.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Նոյեմբերի 10-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների: Երեխաները շրջել են խորհրդարանում, ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստին: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյու...

10.11.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Նոյեմբերի 10-ին խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորներն Աժ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են Երեւանի՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: Պատգամավորները քվեարկու...

10.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավո...