Տպել
10.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
1 / 1

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:

ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը:

Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում: Թե հասարակությունը, թե իշխանությունը շահագրգռված են, որ այդ հիմքը լինի հուսալի, որպեսզի ամուր լինի նաեւ դրա վրա վստահորեն կառուցվող տունը՝  Հայաստանի Հանրապետությունը:

Այն, որ պետությունն ուժեղ է իր համայնքներով, իրականությունից կտրված գաղափար չէ, այլ փորձված ճշմարտություն: Եւ գերտերությունների, եւ փոքր երկրների կայունությունը հիմնվում է նաեւ համայնքների զարգացվածության ու կազմակերպվածության վրա, որովհետեւ տեղական ինքնակառավարումը, որպես պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը, քաղաքացիների իրավունքների իրացման, կարեւորագույն հարցերին նրանց մասնակցության, նրանց մեջ ինքնակազմակերպում եւ նախաձեռնողականություն զարգացնելու իրական հնարավորություն է: Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու:

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, լավատեսություն, բարեկեցություն եւ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների եւ Հայաստանի Հանրապետության»:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...