Տպել
07.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը
1 / 2

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների` ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով հանդես է եկել ելույթով.

«Ռուսաստանի Դաշնության հարգարժան Նախագահ,

հարգարժան Սերգեյ Եվգենիի,

հարգելի գործընկերներ,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատակներին հասնելու գործում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:

Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում:

Ենթադրում եմ, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը:

Անվտանգության հարցերով որոշումների ընդունման հապաղումը բխում է նրանց շահերից, ովքեր հրահրել են լարվածություն՝ դառնալով մեր ուշադրության եւ մտահոգության առարկան:

Հարգարժան գործընկերներ,

Այս ամենը վերահաստատում է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարեւոր է, այլեւ գտնվում է գործնական դրսեւորումների հարթությունում:

Այս առումով անհրաժեշտ է մեր ուշադրությունը սեւեռել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից»:





10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...