Տպել
07.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը
1 / 2

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ին Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների` ընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով հանդես է եկել ելույթով.

«Ռուսաստանի Դաշնության հարգարժան Նախագահ,

հարգարժան Սերգեյ Եվգենիի,

հարգելի գործընկերներ,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր պատասխանատվության գոտում կայունության եւ անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միեւնույն ժամանակ նպատակներին հասնելու գործում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:

Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրն է հավաքական անվտանգության համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցում ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման ապահովմանը նպաստելը, ինչը հնարավոր է վեհաժողովի գործունեության կատարելագործման դեպքում, հատկապես այլ բազմակողմ կազմակերպություններում խորհրդարանականների մասնակցության առումով:

Նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաեւ այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում:

Ենթադրում եմ, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ իրենց դաշնակիցների դիրքորոշումը:

Անվտանգության հարցերով որոշումների ընդունման հապաղումը բխում է նրանց շահերից, ովքեր հրահրել են լարվածություն՝ դառնալով մեր ուշադրության եւ մտահոգության առարկան:

Հարգարժան գործընկերներ,

Այս ամենը վերահաստատում է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի դերը ոչ միայն կարեւոր է, այլեւ գտնվում է գործնական դրսեւորումների հարթությունում:

Այս առումով անհրաժեշտ է մեր ուշադրությունը սեւեռել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսեւորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաեւ ստույգ որոշումների եւ հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից»:





07.11.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգ...

07.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության ...

07.11.2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկան...

07.11.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 330 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի համատեղ մամուլի ասուլիսը: ...

07.11.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Արցախի խորհրդարանականները ԼՂՀ ...

07.11.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկատվ...