Տպել
07.11.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 4

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Արցախի խորհրդարանականները ԼՂՀ իշխանությունների անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է։

Նա նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն առիթ է ազգային միասնական ծրագրեր իրականացնելու համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ԼՂՀ ԱԺ նախագահին նվիրել է գրքեր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...