Տպել
06.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
1 / 2

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը:

ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ պատվիրակության դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին հայտարարությանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել առաջիկա նիստին:

Հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը 2015 թվականի աշնանն անցկացնել Երեւանում:


06.11.2014
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 6-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Գագիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները...

06.11.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ...