Տպել
30.10.2014
Բարեկամական խմբերի հանդիպում
1 / 3

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում: Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղազախստանի հայկական համայնքի խնդիրներին:


30.10.2014
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցու...

30.10.2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ Մարդու իր...

30.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազո...

30.10.2014
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փա...

30.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդու...

30.10.2014
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երեքշաբթի, 28 հոկտեմբերի 2014թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները...