Տպել
29.10.2014
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը Ազգային ժողովում
1 / 2

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան.աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով ութերորդ նիստը:

Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, փորձագետներ եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը: Նա ողջունել է հայ-ռուսական ակումբի գործունեությունը, որը, ըստ քաղաքագետի, կնպաստի հայ-ռուսական մշակութային, քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է: Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային հարցերին:

Քննարկման ընթացքում քաղաքագետ Միհրանյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:


29.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահները ցավակցական հեռագրեր են հղել ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ: ...

29.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական...

29.10.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատ...

29.10.2014
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մ...