Տպել
27.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած ԵՄ փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ-ի հետ առաջիկա ծրագրերը, մասնավորապես ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ օրակարգի ձեւավորման ուղիները:

Նաիրա Զոհրաբյանը, գնահատելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, նշել է այն դրականը, որը կատարել է թիմը՝ մասնավորապես օգնելով Ասոցացման համաձայնագրի եւ դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի նախապատրաստման գործում, այդուհանդերձ հանձնաժողովի նախագահը բարձրաձայնել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է անպայմանորեն վերանայի Եվրոպական միությունը՝ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում իր քաղաքականությունը մշակելիս։

Կողմերն անդրադարձել են բյուջետային վերահսկողության խնդրին՝ նշելով, որ ԵՄ-ից պետական բյուջեին հատկացվող գումարները լրջագույն վերահսկողության խնդիր ունեն: Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է նաեւ ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Նա նշել է այն ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների ներգրավվումը այս գործընթացում: Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում նախատեսված է «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:


27.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահ...

27.10.2014
Խորհրդարանական լսումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի ...

27.10.2014
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատ...

27.10.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, ԱԺ 330 սենյակում տեղի կունենան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով: ...