Տպել
24.10.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: 

 


24.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:...

24.10.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Դիլիջանում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման նպատակով հոկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ արտագնա նիստ է անցկացրել Դիլիջանում: Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության համ...

24.10.2014
Ուսումնական ռեսուրս կենտրոնի բացում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական ռեսուրս կենտրոնի բացումը: Նշենք, որ ուսումնական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հ...