National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2014
Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, երկկողմ շփումները: Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում իր գլխավորությամբ արդյունավետ գործում է Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը: Տիկին Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, մասնավորապես խորհրդարանական կանանց առավել սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, փոխայցերը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կընձեռի գտնելու համագործակցության նոր ուղիներ ու ձեւաչափեր: Հայաստանում կանանց դերի ու նշանակության, քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության եւ խորհրդարանում ներկայացվածության համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությանը, կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

Հայաստանի խորհրդարանը ներկայացնող կին պատգամավորներն իրենց խոսքում եւս կարեւորել են երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ ներկայացրել են հայ կնոջ դերակատարությունը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներում:

Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնել, որ նման հանդիպումներն առավել նպաստում են համագործակցության խորացմանը: Նա համառոտ ներկայացրել է նաեւ Չինաստանի քաղաքական եւ լոկալ իշխանություններում կանանց ներգրավվածության տվյալները, ըստ որոնց միայն գյուղական համայնքներում կանանց թիվը կազմում է մոտ 93 տոկոս, իսկ խորհրդարանում՝ 23 տոկոս: Տիկին Խոնցյուի համոզմամբ՝ սա արդեն մեծ ուժ է եւ վկայում է, որ կանանց դերն ու գնահատականը աշխարհում աստիճանաբար աճում է:

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությանը, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղություններին վերաբերող հարցեր:


23.10.2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օ...

23.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությ...

23.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հոկտեմբերի 23-ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am