Տպել
21.10.2014
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշի նամակը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին

Հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին:

Իր եւ իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:

Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում:


21.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը:...

21.10.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտ...