National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.10.2014
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Հեղինե Բիշարյանը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին հոկտեմբերի 12-17-ը Ժնեւում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 142 երկրների պատվիրակներ:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ աշխատել են արդյունավետ, պատվիրակությունը մասնակցել է վեհաժողովի լիագումար, ինչպես նաեւ՝ կոմիտեների նիստերին: Տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակների հետ: Մասնավորապես, պատվիրակության անդամները հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի, Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի, Կիպրոսի Ազգային ժողովի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի, հույն, էստոնացի եւ չեխ գործընկերների հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:Պարոն Շարմազանովը տեղեկացրեց, որ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում գործընկերները կարեւորել են մեր երկրի հետ համագործակցելու եւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշելու ծրագրերին:

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ հայ պատվիրակները շեշտել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք իր հարաբերությունները չի կարգավորելու որեւէ նախապայմանով, առավելեւս՝ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող լինել նախապայման:

Հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, ինչի առնչությամբ գործընկերները, մասնավորապես նաեւ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, անթույլատրելի են համարել խնդրի ռազմական կարգավորումը, այն տեսնելով բացառապես խաղաղ լուծումով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում :

Կարինե Աճեմյանը եւս արդյունավետ գնահատելով պատվիրակության աշխատանքը, նշեց, որ ինքն ընտրվել է Երկրների խաղաղության եւ ազգային անվտանգության հարցերով բյուրոյի անդամ, մասնակցել այդ բյուրոյի աշխատանքներին, ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները: Կարինե Աճեմյանի խոսքով՝ պատվիրակությունը մասնակցել է նաեւ Եվրասիական խմբի աշխատանքներին եւ հրատապ հարցերի քննարկմանը: Տիկին Աճեմյանը տեղեկացրեց, որ գործընկերների հետ մասնակցել են նաեւ տեղի ունեցած ընտրություններին. մասնավորապես, վեհաժողովի ընթացքում ընտրվել է Միջխորհրդարանական միության նախագահը, ով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Սաբեր Շաուդրին է:

Պատվիրակության անդամ Հեղինե Բիշարյանն ասաց, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի հանդիպումներ, քննարկվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տիկին Բիշարյանն ընտրվել է Կանանց կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել կոմիտեի աշխատանքներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ էբոլա հիվանդության համաճարակի ընդլայնման վերաբերյալ հարցը, որը որպես հրատապ հարց՝ ընդգրկվել է նաեւ լիագումար նիստի օրակարգում:

Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ հանդիպումների ընթացքում գործընկերներին հրավիրել են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին. բազմաթիվ հրավերներ սիրով ընդունվել են:


20.10.2014
ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է Աշոցքի դպրոցի աշակերտներին
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 20-ին հյուրընկալել է Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: ԱԺ նախագահն աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի աշխատանքները եւ նշել, որ կայացած պետություն ունենալու համար անհրաժեշտ է ու...

20.10.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին, որից հետո հաստատել են ԱԺ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am