Տպել
15.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված գրքի շնորհանդեսի

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպված Աննա Աստվածատրյան Թուրքոտի «Nowhere, a Story of Exile» գրքի շնորհանդեսին` նվիրված Բաքվում ծնված եւ այնուհետեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հայատյաց քաղաքականության պայմաններում հեղինակի ապրած կյանքին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ եւ այլք:


15.10.2014
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ընդգրկվելու են ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա...

15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թոնիս Կոյիվի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ...

15.10.2014
Հանդիպում հոկտեմբերի 16-ին կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում
Հոկտեմբերի 14-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարա...

15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ: Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ը...

15.10.2014
Ստացվել է 859 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2014 թ. 3-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 171 նամ...