National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.10.2014
Հանդիպում հոկտեմբերի 16-ին կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում
1 / 1

Հոկտեմբերի 14-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դիրկ Վան դեր Մաելենի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն եւ տարածաշրջանում առկա իրավիճակին:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես հարցի կարգավորման միակ ձեւաչափի դերը, ինչպես նաեւ ընդգծել միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կարեւորությունը:

Արտակ Զաքարյանը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականությանը, ԼՂ հիմնահարցի կարգավորման համար առկա ձեւաչափի փոփոխման փորձերին ու նոր պատերազմ սանձազերծելու արկածախնդրությանը` նշելով, որ այսպիսի վարքագիծը անընդունելի է Հայաստանի համար:

Հարցի կապակցությամբ բելգիացի պատգամավորը նշել է, որ հանդիսանալով ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակության անդամ` բացասաբար է վերաբերվում վերոնշյալ հանգամանքին, ինչպես նաեւ բելգիական պատվիրակության ու Բելգիայի խորհրդարանի որոշ անդամների ադրբեջանամետ դիրքորոշմանն ու հակվածությանը ադրբեջանական լոբբինգին: Պարոն Դիրկ Վան դեր Մաելենը նաեւ հավելել է, որ բելգիացի շատ խորհրդարանականներ տեղյակ չեն ԼՂ հիմնահարցի բովանդակությանն ու փաստերին, հետեւաբար առաջնորդվում են այն սկզբունքով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը հարցի միակ լուծումն է: Այս կապակցությամբ Արտակ Զաքարյանը պատգամավորին ներկայացրել է հարցի էությունն ու պատմությունը՝  հույս հայտնելով ստանալ բելգիական կողմի աջակցությունը ԼՂ հիմնահարցում առավել հավասարակշռված մոտեցում դրսեւորելու գործում` ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման համատեքստում ու համահունչ նաեւ ԵՄ տեսակետին:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն ՀՀ անդամակցությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ի ինտեգրացիոն այս որոշումը մեծապես պայմանավորված է պետության տնտեսական եւ անվտանգության շահերով: Արտակ Զաքարյանը հավելել է, որ Հայաստանը եղել եւ շարունակում է մնալ երոպական արժեքներին հանձնառու պետություն ու պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատգամավոր Վան դեր Մաելենին հրավիրել է Հայաստան` 2015թ. ապրիլին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին:


15.10.2014
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ընդգրկվելու են ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա...

15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թոնիս Կոյիվի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ...

15.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված գրքի շնորհանդեսի
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպված Աննա Աստվածատրյան Թուրքոտի «Nowhere, a Story of Exile» գրքի շնորհանդեսին` նվիրված Բաքվում ծնված եւ այնուհետեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական...

15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ: Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ը...

15.10.2014
Ստացվել է 859 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2014 թ. 3-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 171 նամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am