National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ
1 / 1

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ:

Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում՝ անհրաժեշտ համարելով խորհրդարանական համագործակցության աշխուժացումն ու խորացումը:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2000 թվականին Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Լիբանանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջերս Դեյր էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը՝ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում: Նա ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է: Լիբանանյան կողմն իր հերթին քննադատել է հայկական եկեղեցու պայթեցումը՝  նշելով, որ նման գործելաոճը որեւէ առնչություն չունի իսլամի հետ:



15.10.2014
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ընդգրկվելու են ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա...

15.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թոնիս Կոյիվի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ...

15.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված գրքի շնորհանդեսի
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպված Աննա Աստվածատրյան Թուրքոտի «Nowhere, a Story of Exile» գրքի շնորհանդեսին` նվիրված Բաքվում ծնված եւ այնուհետեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական...

15.10.2014
Հանդիպում հոկտեմբերի 16-ին կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում
Հոկտեմբերի 14-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարա...

15.10.2014
Ստացվել է 859 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2014 թ. 3-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 171 նամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am