Տպել
14.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1 / 1

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Բրոնվին Բիշոփի հետ:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում այսօր իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Նա նկատել է, որ միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում լավ հիմք կարող են ծառայել փոխայցերը: Բրոնվին Բիշոփն իր հերթին կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւով դատապարտվել է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը:


14.10.2014
Տեղի կունենան միջազգային սեմինար եւ խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան միջազգային սեմինար եւ խորհրդարանական լսումներ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Միջազգային սեմինարը տ...

14.10.2014
Գրքի շնորհանդես Մատենադարանում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր» գրքի շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Մատենադարանում: Գրքի շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գիտնականներ: ՀՀ ԱԺ նախագահ Գ...

14.10.2014
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զա...

14.10.2014
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը մասնակցում է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստին
Ժնեւում ընթանում են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստերը, որոնց, ի թիվս այլ պետությունների, մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ից մասնակցում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: Նիստերի առաջիկա օրակարգում ընդգրկված են Խորհրդարանների գլխավոր քարտ...

14.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանա...