Տպել
12.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայտնի երաժիշտ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ տարեդարձի առթիվ:
Ձեր գործունեությամբ Դուք շարունակում եւ հարստացնում եք հայկական ժողովրդական կատարողական արվեստի բարի ավանդույթները՝  փայլուն էջեր գրելով նրա պատմության մեջ: Որպես հայտնի ու սիրված երաժիշտ՝ Դուք բազում մրցանակներ ու պարգեւներ ունեք, սակայն կա մի մրցանակ, որը ստանում եք ամեն բեմելի ու հանդիպման ժամանակ՝  հանդիսատեսի սերն ու հարգանքը Ձեր արվեստի հանդեպ, այն արվեստի, որը Դուք Հայաստանից հասցնում եք տարբեր մայրցամաքներ ու համերգասրահներ եւ ներկայացնում տարբեր ազգությունների ունկնդիրների՝ տարածելով հայկական երգն ու երաժշտությունը, հայկական կատարողական արվեստը, հայկական նվագարաններից ամենաներկայացուցչականի՝  դուդուկի հմայքը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգելի պարոն Գասպարյան, ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ նոր հաջողություններ»:



12.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-սերբական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության վրա, ինչի մասին են վկայում նաեւ վերջի...