Տպել
13.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումներ» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովին, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած պատվիրակություններ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադատության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բնականոն կենսագործունեությունը եւ քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն փաստը, որ առանց Ծառայության արդյունավետ գործունեության հնարավոր չէ ապահովել ո’չ դատական պաշտպանության իրավունքի, ո’չ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, որոնց կարեւոր բաղադրատարր է դատական ակտերի ժամանակին եւ ճիշտ կատարումը: Նրա համոզմամբ՝ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ պետական համակարգի երիտասարդ կառույցներից մեկը, առավել կայացածներից է: Նա հույս է հայտնել, որ Ծառայությունը կշարունակի բոլոր անհրաժեշտ եւ հնարավոր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության պահանջներին համապատասխանող Ծառայության հետագա կայացմանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ հանձնել նրան համաժողովի խորհուրդը կրող հատուկ հուշանվեր:


13.10.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը: ՀՀ ԱԺ պատվիրակու...

13.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությու...

13.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ...

13.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդար...