National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.10.2014
Ցուցահանդեսների շարքը շարունակվում է
1 / 7

Հոկտեմբերի 10-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով մրցույթի երեւանյան փուլը: Երեւանյան փուլին ներկայացվել էր Երեւանի տասնմեկ դպրոցների աշակերտների վաթսունինն աշխատանք: Երեւանյան փուլի աշխատանքները դիտել եւ գնահատել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Պարոն Դավթյանն իր խոսքում նշել է, որ մրցույթի՝ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը խորհրդանշական է, քանի որ մեծ արվեստագետն ազատ եւ անկաշկանդ էր իր ստեղծագործական դրսեւորումների մեջ: Մրցույթի նպատակն է խթանել պատանիների ստեղծագործական երեւակայությունը, հնարավորություն տալ նրանց դրսեւորելու իրենց ստեղծագործական ներուժն ու մտքի թռիչքը: Նա նշել է, որ մրցույթն անցկացվել է Հայաստանի շատ մարզերում եւ Արցախում, այժմ հերթը երեւանցի երեխաներինն է: Պարոն Դավթյանը նշել է, որ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն աշխատանքները կներկայացվեն հանրապետական մրցույթին: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի մասնակիցներին եւ կազմակերպիչներին:

Կարինե Աճեմյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գրադարանի տնօրինությանը ջերմ մթնոլորտ ստեղծելու համար: Անդրադառնալով մասնակիցներին եւ նրանց աշխատանքներին՝ նա նշել է, որ լավն են բոլոր աշխատանքները, քանի որ հայ երեխաները շատ շնորհալի են: Տիկին Աճեմյանը երեխաներին խորհուրդ է տվել, օգտվելով ընձեռված առիթից, դիտել Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը եւ հետեւել այն փոփոխություններին, որոնք կկատարվեն նրանց հոգում մեծ արվեստագետների ստեղծագործությունների հետ առնչվելիս:
Այնուհետեւ ժյուրիի անդամները դիտել են երեխաների աշխատանքները՝ նկարներ, լուսանկարներ, կոլաժներ: Արտակ Դավթյանը եւ Կարինե Աճեմյանը սիրով զրուցել են երեխաների հետ, հարցրել ստեղծագործությունների վերնագրերը, լսել նրանց ընկալումը իրենց աշխատանքների եւ մրցույթի մասին: Արդյունքում ժյուրիի կողմից ընտրվել է տասներկու աշխատանք, սակայն շատ էին տպավորիչ եւ գեղեցիկ աշխատանքները:


10.10.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության վեհաժողովին
2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին կմասնակցի ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանները ներկայացրել են նաեւ հրատապ հարցեր: 131-րդ վեհաժողովի ընթ...

10.10.2014
Ծրագրային բյուջետավորման վերաբերյալ քննարկումներ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների? ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական համատեղ քննարկումը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ համապատասխան հանձնաժողովների...

10.10.2014
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Վճռաբեկ դատարանի թողարկած գրքերի շնորհանդեսին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու»-ի 5-րդ հատորի եւ «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ»-ի 2-րդ հատորի շնորհանդեսին: Գրքերը կազմել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր...

10.10.2014
Ասուլիս խորհրդարանում
Հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամների մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ են ներկայացրել արդյունքների վերաբերյալ: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ փոխն...

10.10.2014
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր պանթեոն
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելել է Եռաբլուր պանթեոն։ Եվրախորհրդարանի պատգամավորն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի հերոսամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկն...

10.10.2014
Հանդիպում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 10-ին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հանդիպել են Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունը Երեւան է այցելել «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am