Հոկտեմբերի 10-ին ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հանդիպել են Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունը Երեւան է այցելել «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ առանձնակի կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ներկայիս բարձր մակարդակը: Երկու ժողովուրդների ազգային ավանդույթներին եւ մշակույթին ծանոթանալու եւ միմյանց առավել լավ ճանաչելու համար նա արժեւորել է փոխադարձ այցերի ու երկկողմ շփումների ակտիվացումը: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն եւ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն: Խմբի ղեկավարն ընդգծել է, որ Իրանում կա մեծաթիվ հայ համայնք եւ երախտիքի խոսք է ասել Իրանի իշխանություններին ու քաղաքացիներին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով 2015 թվ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներից՝ նա հույս է հայտնել, որ իրանական պատվիրակությունը այդ օրերին կլինի հայ ժողովրդի կողքին ու ապրիլի 22-24-ը կմասնակցի ոգեկոչման արարողություններին:
Խմբի անդամներ Արտակ Զաքարյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Արման Սահակյանը եւս կարեւորել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Շորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մասուդ Նոսրաթը ներկայացրել է Ղազվինի պատմությունն ու քաղաքի կառավարման մոդելի առանձնահատկությունները: Նա կարեւորել է հայ-իրանական համագործակցությունը հատկապես տնտեսության, զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի ոլորտներում: Պարոն Նոսրաթը հայկական կողմին հրավիրել է մասնակցելու Ղազվինի տոնին նվիրված միջոցառումներին:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության վեհաժողովին
2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին կմասնակցի ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանները ներկայացրել են նաեւ հրատապ հարցեր: 131-րդ վեհաժողովի ընթ...
Ծրագրային բյուջետավորման վերաբերյալ քննարկումներ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների? ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական համատեղ քննարկումը, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ համապատասխան հանձնաժողովների...
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Վճռաբեկ դատարանի թողարկած գրքերի շնորհանդեսին
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու»-ի 5-րդ հատորի եւ «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ»-ի 2-րդ հատորի շնորհանդեսին: Գրքերը կազմել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր...
Ասուլիս խորհրդարանում
Հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամների մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ են ներկայացրել արդյունքների վերաբերյալ: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ փոխն...
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր պանթեոն
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելել է Եռաբլուր պանթեոն։ Եվրախորհրդարանի պատգամավորն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի հերոսամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկն...
Ցուցահանդեսների շարքը շարունակվում է
Հոկտեմբերի 10-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով մրցույթի երեւանյան փուլը: Երեւանյան փուլին ներկայացվել էր Երեւանի տասնմեկ դպրոցների աշակերտների վաթսունինն աշխատանք: Երեւանյան փուլի աշխատանքները դիտել եւ գնահատել են ՀՀ ԱԺ գիտության...