National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.10.2014
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորներին
1 / 1

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության հարցերին, կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը:

Մուիժնիկսը տեղեկացրել է, որ եվրոպական երկրներում կանանց 22 տոկոսը ենթարկվում է տարատեսակ բռնության: Անդրադառնալով արդարադատության ոլորտում առկա խնդիրներին` Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ բարեփոխվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը, քայլեր են կատարվում նաեւ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Նա հատկապես կարեւորել է դատական համակարգի անկախության մեծացումը: Նա մասնավորապես անդրադարձել է անչափահասների արդարադատության խնդրին: Նիլս Մուիժնիկսը այդ ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:

Ողջունելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը Հայաստան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում բավականին բացեր կան, սակայն դրանք լրացնելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակական են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում կանանց նկատմամբ ֆիզիկական, հոգեկան եւ բարոյական բնույթի բռնությունները : Նա նշել է, որ հայ կանայք քիչ են բարձրաձայնում նմանատիպ խնդիրների մասին: Դրա պատճառը վախն է կամ հասարակության վերաբերմունքը, քանի որ մարդիկ շատ ագրեսիվ են վերաբերվում նման կանանց:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ իր կուսակից ընկերները եւս ինքնանպատակ եւ ձեւական փոփոխությունների կողմնակից չեն: Իրենք չեն կիսում այն կարծիքը, թե Սահմանադրական փոփոխություններն ինքնին նպաստում են իշխանությունների ձեւավորմանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կիսում է նրա մտահոգությունը` կապված անչափահասների? արդարադատության ոլորտում առկա խնդիրների կապակցությամբ, սակայն ցանկություն է հայտնել անդրադառնալու առավել հիմնարար իրավունքների, որոնք, ըստ նրա, խախտվում են Հայաստանում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը թերահավատություն է հայտնել «Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությունները կանխարգելող» կոնվենցիայի նկատմամբ` նշելով, որ այն ազդեցություն չի ունենում ընտանեկան բռնությունների կանխարգելման վրա: Նրա խոսքով` նույն վիճակը նաեւ դատական համակարգում է:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ վստահեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների հրատապության հարց չեն տեսնում: Փոխարենն առաջարկել է ուշադրություն հրավիրել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:



09.10.2014
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 9-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, լռությամբ ու խ...

09.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Էլենի Թեոխարուսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մ...

09.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան: Նա կարեւոր եւ արդյունավետ է համարել ն...

09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր...

09.10.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...

09.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդման...

09.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:...

09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի...

09.10.2014
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը: Ողջույնի խոսքով հանդես է եկել եւ նիստի օրակարգային հարցերը ներկայացրել հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am