National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
1 / 3

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:

Նա նշել է, որ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների եւ ԵԽ՝ որպես կազմակերպության օրակարգային հարցերին: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը բավական հաջող է ընթացել, հավասարակշռված եւ բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով:

Խոսելով մարդու իրավունքների պաշտպանություն մասին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական, եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, ու խորքային բարեփոխումներ են իրականացվել: Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: 2014թ. փետրվարին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հունիսի 30-ին: ԱԺ նախագահը կարեւորել է ծրագիրը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման առումով եւ նշել, որ այն հանդիսանալու է Հայաստանի կառավարության ճանապարհային քարտեզը առաջիկա 3 տարիների համար:

Անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը ՀՀ Նախագահին պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո՝ Վենետիկի Հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ 2012 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման՝ ԵԽ առջեւ ստանձնած հանձնառությունը: Չնայած որ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմներ չունի, կազմակերպությունը կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից անկախ ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:

Գալուստ Սահակյանը նշել է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հաստատակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի սպառնալիքները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ ազգերի ինքնորոշումը մարդու հիմնական իրավունքների իրագործման երաշխիքն է, եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքնորոշվել է ժողովրդավար հասարակության մեջ ապրելու նպատակով: Հնարավոր չէ ապրել եւ վայելել սեփական իրավունքները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ հայերին համարում են թիվ մեկ թշնամի, անգամ հետապնդվում են քաղաքացիական հասարակության այն ակտիվ անդամները, ովքեր համարձակվում են երկխոսության մեջ մտնել Հայաստանի իրենց գործընկերների հետ, ինչպես օրինակ, այս տարվա Սախարովի մրցանակի հավակնորդ Լեյլա Յունուսը:

Այնուհետեւ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Միջազգային հանրության եւ հատկապես Թուրքիայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը աշխարհի ցանկացած անկյունում ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցն է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար: Նա նշել է, որ արդեն ունեցել է հանդիպումներ ՀՀ Նախագահի, վարչապետի, նախարարների, արդարադատության ոլորտի պաշտոնյաների եւ պատգամավորների հետ: Նիլս Մուիժնիկսը կարեւորել է կանանց նկատմամբ բռնության եւ գենդերային հավասարության ու արդարադատության համակարգի հետ կապված խնդիրները: Նա նշել է, որ կանանց նկատմամբ բռնության խնդիրներն առանձնահատուկ չեն. ցավոք, դրանք կան ողջ աշխարհում, սակայն լավ կլիներ, որ Հայաստանում այս խնդրին արձագանքեին բոլոր քաղաքական ուժերը, նպաստեին կոնվենցիայի վավերացմանը: Անդրադառնալով դատական համակարգին՝ Նիլս Մուիժնիկսը նշել է, որ այն ծանրաբեռնված է. վերջին տարիներին քննվող գործերի քանակը երկու անգամ մեծացել է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության որոշ մասը չի վստահում երկրի արդարադատության համակարգին, սակայն հարկ եղած դեպքում դիմում է հենց դատարան: Ըստ Նիլս Մուիժնիկսի՝ սա պարադոքսալ երեւույթ է: Նա նշել է, որ զեկույց է պատրաստվելու այցելության հետ կապված դիտարկումների շուրջ եւ հույս է հայտնել, որ զեկույցը օգտակար կլինի: Նիլս Մուիժնիկսը նաեւ գոհունակություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ համգործակցության առումով եւ հույս հայտնել, որ ԵԽ հետ ՀՀ համագործակցությունը կշարունակվի Ստրասբուրգում:

Անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար բարձրացրած հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ արդարադատության բնագավառում Հայաստանը տարիներ շարունակ բարեփոխումներ է իրականացրել, սակայն անելիք դեռ շատ կա: Այնուհետեւ նշել է, որ կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությունները կանխարգելող կոնվենցիայի ընդունման հարցում մեր ազգային արժեհամակարգի հետ կապված լուրջ դիտողություններ կան, եւ որոշակի փոփոխություններից հետո կոնվենցիան կընդունվի:


09.10.2014
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորներին
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության հարցերին, կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը: Մուիժնիկսը տեղեկացրել է, որ եվրոպա...

09.10.2014
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 9-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, լռությամբ ու խ...

09.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Էլենի Թեոխարուսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մ...

09.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան: Նա կարեւոր եւ արդյունավետ է համարել ն...

09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր...

09.10.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...

09.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդման...

09.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:...

09.10.2014
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը: Ողջույնի խոսքով հանդես է եկել եւ նիստի օրակարգային հարցերը ներկայացրել հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am