National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.10.2014
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան
1 / 11

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Վոլոդյա Բադալյանը, Հրանտ Գրիգորյանը, Արծվիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակում: Այնուհետեւ պատվիրակությունն ուղեւորվել է Վրաստանի Նախագահի նստավայր:

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում միջպետական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Նախագահի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար: «Այն ահռելի գումարները, որոնք Ադրբեջանը եւ Թուրքիան ծախսում են հարձակողական զենք ձեռք բերելու համար, կարող են ուղղվել կայունություն հաստատելուն եւ վստահության մթնոլորտ ձեւավորելուն` ներգրավելով տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշել է Գալուստ Սահակյանը:

Այնուհետեւ միջպետական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցերը քննարկվել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում վերջին տարիներին ձեւավորվել են հստակ ուղղություններ: Դրանք ներառում են տրանսպորտի եւ էներգետիկայի, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության բնագավառները: Գալուստ Սահակյանը կարեւորել է Վերին Լարսի սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով բազմաթիվ վիրահայերի խնդրանքներին, դիմել է Վրաստանի վարչապետին. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել եւ աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետեւանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ` հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, փաստել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան երկու երկրների բարեկամության եւ եղբայրության վկայությունն է: Անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին` Վրաստանի վարչապետը տեղեկացրել է. «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով է պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»,-վստահեցրել է վարչապետը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որից հետո Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել հայ մեծերի շիրիմներին:


07.10.2014
Հանդիպում «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ: Ողջունելով երիտասարդներին Ազգային ժողովում՝ պարոն Դ...

07.10.2014
Կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համան...

07.10.2014
Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է կազմակե...

07.10.2014
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 7-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Զեյթուն» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը կարեւորել է կազմակերպության գործունեութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am