Տպել
07.10.2014
Կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն:

Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, ինչը պայմանավորված էր երկու երկրների ընտրությունների գործընթացի կազմակերպման հետ, սակայն այժմ երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքներն էականորեն ակտիվացել են: Համագործակցության խմբերի աշխատանքների ակտիվացմանը նպաստել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը Վրաստան:


07.10.2014
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Վոլ...

07.10.2014
Հանդիպում «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների հետ: Ողջունելով երիտասարդներին Ազգային ժողովում՝ պարոն Դ...

07.10.2014
Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է կազմակե...

07.10.2014
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 7-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Զեյթուն» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը կարեւորել է կազմակերպության գործունեութ...