Տպել
06.10.2014
Ծրագրային բյուջետավորման մասնագիտական քննարկումներ խորհրդարանում
1 / 6

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Վերահսկիչ պալատի փորձագետներ, ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ:

Ծրագրային բյուջետավորման ոլորտում ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության արդյունքում մշակվել է հայեցակարգ, որով տարեկան երկու անգամ ԱԺ պատգամավորների, աշխատակազմի փորձագետների եւ պատգամավորների օգնականների համար կկազմակերպվեն պետական բյուջեի նախագծի եւ կատարողականի հաշվետվությունների քննարկումներ: «ԳՄՀԸ/GIZ»-ի փորձագետ Սուրեն Պողոսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի ծրագրերը եւ կառուցվածը: Նա ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ քաղաքաշինության եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների ծրագրային բյուջետավորման կիրառման ուսումնասիրության ոլորտները: Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաեւ քննարկումների հաջորդականությանը եւ հետագա քայլերին առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եւ ԳՄՀԸ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀԱԺԱԾ-ի (SANAP)-ի հետ համատեղ տեղի է ունեցել ծրագրային բյուջետավորման վերաբերյալ ոլորտային մասնագիտական քննարկում, որը նախագահել են առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցներ, ՀՀ առողջապահության եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների աշխատակիցներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) փորձագետ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրել է առողջապահության, մայրության եւ մանկության ոլորտների ծրագրերը եւ կառուցվածքը: Էդվարդ Սաֆարյանը նշել է, որ վերլուծությունը կատարվել է միայն ծրագրային բյուջետավորման տեսանկյունից: Հիմնական նպատակն է եղել վեր հանել ծրագրերի ռազմավարությունը եւ արտացոլումը պետական բյուջեում: Ըստ նրա՝ հիմնական ուսումնասիրությունների ու վերլուծությունների թեման եղել են առողջապահության ոլորտի քաղաքականությունը, ծրագրային ցուցանիշների ուսումնասիրությունը, օգուտների ու ծախսերի բաշխման վերլուծությունները: Մասնակիցները համատեղ քննարկել են նաեւ արձանագրված թերությունների բարելավման հնարավորությունները:



06.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Վրաստանի խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր ...

06.10.2014
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ կաթողիկոսի հետ: ...