Տպել
03.10.2014
Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱԺ-ի եւ ԶԼՄ-ների հավաքականների միջեւ
1 / 9

Հոկտեմբերի 3-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը, իսկ ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:

Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում աջակցել են ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականի:

Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:





03.10.2014
«Փարաջանովի հետադարձ լույսը» արվեստի աշխատանքների ցուցահանդեսը Գեղարքունիքում
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ներկա է գտնվել մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որն այս անգամ անցկացվում էր...

03.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Շանթ» հեռուստաընկերությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է «Շանթ» հեռուստաընկերությանը` հիմնադրման 20-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ «Շանթ» հեռուստաընկերությանն ու նրա աշխատակազմին հիմնադրման 20-ամյակի առթիվ: Լինելով մեր պետության գրեթե հասակակիցը՝ «Շանթ» հեռուստաընկե...

03.10.2014
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի նիստը
Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ մերժել են Մակար Եղիազարյանի, Ազատուհի Սիմոնյան...

03.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում ...