Տպել
04.10.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

«Հարգարժան ուսուցիչներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը մեր հանրության ամենասիրելի տոներից մեկն է, քանզի վարժապետը, ուսուցանողը մեր ժողովրդի կողմից միշտ էլ եղել է հարգված, գնահատված, եւ նրա նկատմամբ մենք միշտ տածել ենք ակնածանք ու պատկառանք, լցված եղել երախտագիտությամբ:

Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, կայացման գործում: Դուք, սիրելի ուսուցիչներ, ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձեւավորմանը, գիտելիքների հետ մեկտեղ սերմանում հայրենասիրություն, մարդասիրություն, պատասխանատվության գիտակցում ու քաղաքացիական կեցվածք:

Սիրելի ուսուցիչներ, դուք, անկասկած, արժանի եք ավելի բարձր գնահատանքի, ավելի հոգատար վերաբերմունքի: Երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը՝ բարելավելու ձեր գործունեության ու կենսական պայմանները, ինչը կրելու է շարունակական բնույթ:
 
Սակայն մի բանի պակաս դուք երբեք չեք զգացել. դա հասարակության անվերապահ սերն ու հարգանքն է ձեր նկատմամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ արգասաբեր գործունեություն ձեր ազգանպաստ աշխատանքում»:



04.10.2014
Ուսուցչի օրվա առթիվ մի շարք պատգամավորներ պարգեւատրվել են ԱԺ հուշանվերներով
Հոկտեմբերի 4-ին խորհրդարանում Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար ԱԺ պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանը եւ Հայկ Գրիգորյանը պարգեւատրվել են ԱԺ անվանական ժամացույցներով: ...

04.10.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 4-ին Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին մի խումբ ուսուցիչներ: Հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից ԱԺ այցելած ուսուցիչներին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության եւ գիտությ...