National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.10.2014
Գրքի շնորհանդես խորհրդարանում
1 / 8

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Սերգեյ Առաքելյանի «Հովհաննես Չեքիջյան» գրքի շնորհանդեսը: Ազգային ժողովում ներկայացվող գիրքը հեղինակի՝ 14-րդ մենագրությունն է՝ Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական 85-ամյակին ընդառաջ: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստի գործիչներ:

Հովհաննես Չեքիջյանի եւ գրքի մասին խոսեցին նրա ընկերները եւ արվեստի երկրպագուները: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը ներկայացրել է Չեքիջյանին՝ որպես հայրենիքին բույր ու գույն տվող արվեստագետի՝ նշելով. «Չեքիջյանը դարի ճակատը զարդարող անուներից մեկն է»:

Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել գրքի հրատարակմանն աջակցած մարդկանց՝ նշելով, որ հպարտանում է Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը լինելով եւ տարիներ շարունակ հիացմունքով է հետեւում նրա ղեկավարած երգչախմբի հաղթարշավին ամբողջ աշխարհում: Արվեստի գործիչներին նվիրված մենագրությունների հեղինակը պատմել է, թե երբ առաջարկ է ստացել գրելու այս մենագրությունը, հրաժարվել է: Ինչպես նշել է Սերգեյ Առաքելյանը. «Հովհաննես Չեքիջյանը մեծ նավ է՝ պատրաստ մեծ նավարկության»: Այնուհետեւ համաձայնել է եւ ձեռնամուխ եղել մենագրության ստեղծմանը՝ օգտագործելով բազմավաստակ խմբավարի հարուստ արխիվը:

Այնուհետեւ Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, մենագրության հեղինակին եւ շնորհանդեսի մասնակիցներին:



02.10.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 2-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Ուսանողները ներկա են գտնվել ԱԺ քառօրյա նիստին, ապա նրանց ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ջերմորեն ողջունելով ներկաներին` ԱԺ...

02.10.2014
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած ասուլիսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նիստին: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ սեպ...

02.10.2014
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. 1. Աղաբաբյան Աշոտ - ԱԺ պատգամավոր (թիմի ավագ) 2. Ավագյան Կարեն - ...

02.10.2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ ...

02.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 2-ին`  ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կներկայացնի  Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները :...

02.10.2014
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի շնորհանդեսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am