Տպել
02.10.2014
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը
1 / 1

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած ասուլիսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նիստին:

Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վարշավայում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Մարգարիտ Եսայանը նշել է, որ նիստից առաջ տեղի է ունեցել Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը, որտեղ որոշվել է Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստի անցկացման վայրը:

Մարգարիտ Եսայանը գործընկերներին առաջարկել է 2015թ.-ի ապրիլին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Պատգամավորի հրավերը սիրով ընդունվել է եւ որոշվել, որ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում:

Պատգամավորի խոսքով` Հայաստանում նիստի անցկացումը բացառիկ է եւ կարեւոր, քանի որ 2015-ին կլրանա ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իսկ Հայաստան բազմաթիվ արտասահմանցի հյուրերի այցը կնպաստի, որպեսզի մեծանա այն երկրների թիվը, որոնք կընդունեն եւ կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...