Տպել
30.09.2014
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
1 / 4

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» գրքույկի շնորհանդեսը, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ համատեղ նախաձեռնել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Ազգային ժողովում վերջին բյուջետային քննարկումները ցույց են տվել, որ առկա է մեծ հետաքրքրություն ծրագրային բյուջետավորման նկատմամբ: Նա հավելել է, որ գրքույկը հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորհրդարանական վերահսկողության կարողությունների բարելավմանը եւ հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված յուրահատուկ աջակցություն է:

Ոլորտի պատասխանատուները եւս իրենց խոսքում կարեւորեցին ձեռնարկի հրատարակումը՝ նշելով, որ այն կարեւոր փուլ է ծրագրային բյուջետավորման գործընթացում:

Նշենք, որ ձեռնարկը նախատեսված է ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի փորձագետների, պատգամավորների օգնականների, բյուջետային գործընթացով հետաքրքրված քաղաքացիական հասարակության, մասնավորապես` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...