Տպել
29.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւի հետ:

Ողջույնի խոսքում Էդուարդ Շարմազանովն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը եւ նշել, որ երկու երկրների միջեւ կապերը պետք է առավել զարգանան ու խորանան եւ այս հարցում կարեւորել է խորհրդարանականների դերը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական եւ ռազմավարական կապերը կայուն զարգացման փուլում են: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից՝ պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ դեռեւս 90-ականներին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք ընդունելու համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացներին: Նա կարեւորել է Հայաստանի Հանրապետական եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների փոխգործակցության ամրապնդումն ու հետագա խորացումը:

Միխայիլ Կրոտովը նշել է, որ իրենց այցի նպատակն է քննարկել խորհրդարանական խմբակցությունների մակարդակով համագործակցելու կոնկրետ ձեւաչափն ու ուղիները: Պարոն Կրոտովը նշել է, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կդառնա միության լիիրավ անդամ:

Օլեգ Լեբեդեւը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել Հայաստանի Հանրապետական ու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:


29.09.2014
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 18.30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել. գրանցվել է 32 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ ...

29.09.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Մ...

29.09.2014
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...