Տպել
26.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 2

Սեպտեմբերի 26-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ:

ՀՀ ՎՊ երկրորդ վարչության պետ Դավիթ Չիբուխչյանը նշել է, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացրել է մի քանի ուղղություններով: Ուսումնասիրվել են 4 ծրագրեր եւ արձանագրվել են որոշակի խախտումներ:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադարձել ոլորտի առջեւ ծառացած խնդիրների կարգավորման : Նա նշել է, որ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի նպատակն է բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31.0 մլն ԱՄՆ դոլար: Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա) - «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ)» ՀՁԳ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով:

Վերահսկիչ պալատի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրությամբ ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները՝ Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ եւ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել: Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հաջորդը «Ներդրումներ» ծրագիրն է, որի նպատակն է խթանել գյուղական փոքր եւ միջին վերամշակող կազմակերպությունների տնտեսական ակտիվությունը` բաժնետիրական ներդրումների եւ փոխառությունների տրամադրման միջոցով: Այս բաղադրիչով աշխատանքներն իրականացվում են «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից: Ծրագրի գումարներից նախատեսվել է ընդհանուր 7,863.5 հազ. ԱՄՆ դոլար վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին նախատեսվել է նաեւ հարկային պարտավորությունների եւ տուրքերի վճարումը: Մինչեւ ստուգման պահը հիմնադրամի կողմից իրականացվել են 1.6 մլրդ դրամի ներդրումներ եւ փոխառություններ 9 կազմակերպությունում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` «Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց»-ից շեղումներով: Ընկերություններում հիմնադրամի կողմից կատարված ներդրումները կամ տրամադրած փոխառությունները հիմնականում ծախսվում են պայմանագրերով սահմանված ծախսային հոդվածների շեղումներով, այլ կերպ ասած` պայմանագրով ծախսման ուղղություններ սահմանելը հաճախ կրում է ձեւական բնույթ:

Երրորդ ծրագրի՝ «Ենթավարկեր»-ի նպատակն է ենթավարկերի տրամադրումն այն ծրագրերին, որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, գյուղական տարածքներում մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը: Աշխատանքներն իրականացվում են «Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից` առեւտրային բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով: Տրամադրված ենթավարկերից Վերահսկիչ պալատը ստուգել է 11 ծրագիր: Նշված 11 ծրագրերից 9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաեւ նախորդ վերահսկողության արդյունքում:

«Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը» ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր սեփականատերերին ներգրավել հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ եւ մեծացնել նրանց ունեցվածքն ու եկամուտները: Ըստ Վերահսկիչ պալատի դիտարկումների՝ ծրագրի օգտակարությունն ակնհայտ է, ինչի արդյունավետ իրականացման դեպքում համապատասխան եկամուտներով կապահովվեն ինչպես «Հայկական միրգ» ընկերությունը, այնպես էլ ծրագրում ընդգրկված գյուղացիական տնտեսությունները` կրճատելով աղքատության մակարդակը եւ խթանելով հայկական մրգի ու ընկուզեղենի արտահանումը: Պատասխանատուների խոսքով՝ այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին եւ այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Ծրագրի բյուջեն կազմում է 13.5 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր իրականացնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզեղենի այգիների հիմնում` 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ: Սակայն Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում պարզվել է, որ բաղադրիչի իրականացման տեմպերը շատ ցածր են, պարբերաբար կրճատվում են համապատասխան տարիներին ստեղծվելիք այգիների տարածքները եւ փաստացի հիմնված այգիների տարածքը հեռու է նախատեսված ցուցանիշներից:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը Վերահսկիչ պալատը համարում է ռիսկային: Նա ընդգծել է, որ 2014 թ-ին եւ հաջորդ տարիներին այդ ծրագրերը լինելու են Վերահսկիչ պալատի վերահսկողության դաշտում:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրի վերաբերյալ նշվել է, որ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պե՟տական հիմնարկի կողմից իրականացվող լոկալ ջրարբիաց՟ման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներն իրա՟կա՟նացվել են ՀՀ 6 մարզի (Արա՟գածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային եւ սահմանամերձ 54 համայնքում:

Շինարարական աշխատանքների իրականացման համար 2011-2013 թվա՟կաններին ծախսվել է 1,941,590.1 հազ. դրամ: Վերա՟հսկո՟ղութ՟յունն իրականացվել է 5 մարզի 31 համայնքում: Վերահսկված 1,148,352.5 հազ. դրամ ծավալի շինարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15,407.3 հազ. դրամի խախտումներ, որի մեծ մասը վերահսկողության ընթացքում վերականգնվել է: Անդրադառնալով բնապահպանական ոլորտին՝ նշվել է, որ Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին: Դինա՟միկ կերպով զարգանում է նաեւ տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղ՟՟ված միջազգային համագործակցությունը: Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների շրջանակներում: Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Այս ոլորտներում նունյպես բացահայտվել են էական նշանակություն ունեցող խնդիրներ:

Վերոհիշյալ ոլորտների եւ ծրագրերի պատասխանատուները պատասխանել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին եւ մատնանշել են խնդիրների լուծման ուղիները ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:



26.09.2014
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ ...

26.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11.30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արծվիկ Մին...

26.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել եւ եզրակացություններ են ստացել մոտ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ: Պատգամ...