Տպել
25.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 25-ին ՀՀ  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի հաստատումից հետո շրջանառությունից հանվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի նպատակն է կանխել 2012 թ. դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով առաջարկվող լրացումների բացասական ազդեցությունը ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում:

Հանձնաժողովի անդամների կողմից ոչ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ  ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծը ընդգրկվել է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:


25.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակը, խաղաղության վերահաստատմանն ուղղված իշխանությունների գործողություններին առնչվող մանրամասներ: Մ...

25.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների եւ գնումների ուղղությամբ Վերահսկիչ պալատի իրականացրած վ...