Տպել
25.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 2

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների եւ գնումների ուղղությամբ Վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ:

Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Քաղաքաշինության ոլորտում ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանի կողմից ուսումնասիրվել է դպրոցաշինության ծրագիրը եւ վերահսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ: Նա նշել է, որ խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերադարձրել պետական բյուջե, բացի այդ՝ վերացվել են նաեւ կատարված անորակ աշխատանքները:

2006-2012 թվականների ընթացքում ծախսվել է 17,032,943,546,0 հազար դրամ, սակայն որեւէ օբյեկտի շինարարություն դեռեւս չի ավարտվել: Պարոն Քյուրքչյանը հավելեց, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 11 կրթական օբյեկտ, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմել է 878,400 հազար դրամ:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի մասնագետները մշակել են գործող գներով շինարարական աշխատանքների արժեքների հաշվարկման կարգի նախագիծ եւ ներկայացրել են ՀՀ կառավարություն, որով շինարարությունում կիրառվող վերադիր ծախսերը եւ շահույթը պետք է հաշվարկվեն միայն աշխատավարձից, այլ ոչ թե նյութական ծախսերից:

Ըստ նախագահի` եթե գործող կարգով ուղղակի ծախսերի վրա կիրառվել են միջինը 83% ներդրումներ, ապա Վերահսկիչ պալատի հաշվարկներով այն կազմելու է միջինը 64%:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նույնպես անդրադարձավ ոլորտի խնդիրներին եւ ՎՊ վերահսկիչ հաշվետվությանը:

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին` ՎՊ հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ներկայացրել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Նա նշել է, որ աշխատանքի վերահսկողություն չի իրականացվել, կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան տեխնիկական մասնագետներ, տեմպը դանդաղ է եղել եւ որակն էլ նվազել է:

Ժորա Մարգարյանի խոսքով` Վերահսկիչ պալատի վերլուծությունները ցույց են տվել, որ ճանապարհային շինարարության ոլորտում եւս առկա են լրջագույն ռիսկեր, որոնք արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլերում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...