Տպել
24.09.2014
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությանը
1 / 2

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության անդամներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է. «Դուք այսօր պատվով կատարում եք ձեր առջեւ դրված խնդիրը՝ նպաստելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը եւ գաղափարների տարածմանը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամենօրյա աշխատանք է պահանջում, եւ յուրաքանչյուր ոլորտ, սկսած դպրոցից, իր դերակատարումը պետք է ունենա: Ժամանակները փաստում են, որ դուք մշտապես հավատարիմ եք ձեր որդեգրած առաքելությանը: Ես հպարտ եմ, որ օգոստոսին՝ սահմանային գոտում տիրող լարվածության ժամանակ, «արծիվներն» իրենց տեղում էին եւ թշնամուն չհանդուրժող կեցվածքով զգաստ կանգնած էին»:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուրախությամբ փաստել է, որ «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունն այսօր ուրույն դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:

«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը խորհրդարանի ղեկավարին մանրամասնությամբ ներկայացրել է չորսուկես տարիների աշխատանքը եւ խոսել Հայաստանի սահմաններում տեղակայված գրասենյակների ու մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ:


24.09.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեսպանորդի հետ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի զարգացման ուղիներին եւ Հայաստանի...

24.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 24-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծառայությունների եւ ապրանքների գնումների ուղղությամբ ՎՊ իրական...