Տպել
23.09.2014
Ռումինիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամներ Վոլոդյա Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են ռումին քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեն:

Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են, որ տարբեր ոլորտներում հայ-ռումինական հարաբերություններն համաչափ են զարգանում: Նրանք կարեւորել են հայկական համայնք ունեցող ռումինական քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների կազմակերպումը: Նշելով, որ պատմականորեն երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ են եղել՝ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում Ռումինիան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել: Դեսպանն իր հերթին նշել է, որ իր նշանակումից հետո կատարած աշխատանքի շնորհիվ Ռումինիան ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է  Մինսկի խմբի ձեւաչափում՝ հիմնված հայտնի երեք սկզբունքների վրա:

Կողմերը կարեւորել են հայ-ռումինական տնտեսական համագործակցության զարգացումը, համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ոլորտներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի:


23.09.2014
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի ար...

23.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության ն...

23.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց: Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասն...