Տպել
22.09.2014
Քննարկում Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում
1 / 2

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման էր՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Նիստին հրավիրված էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Թեւան Պողոսյանը, Արմեն Կարապետյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կինոյի եւ թատրոնի գործիչներ:

Բացելով նիստի աշխատանքը՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ակումբում մշտապես ակտիվ քննարկումներ են ծավալվում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Միխայիլ Շվիդկոյը խոսեց հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին՝ բարձր գնահատելով դրանցում ամենից առաջ մարդկային ջերմությունը: Նրա խոսքով` հայ-ռուսական կապերը միշտ խորն են եղել, եւ Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական դիրքում, նույնպես զերծ չէ գլոբալիզացիոն խնդիրներից: Նա առանձնակի ընդգծեց սերտ կապերը Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ՝ հավելելով, որ եկեղեցին կապող օղակ է երկու երկրների ժողովուրդների մշակութային եւ հումանիտար համագործակցության հարցում: Հյուրն անդրադարձավ ՌԴ-ում ապրող հայ համայնքին՝ ընդգծելով, որ հայերը, ապրելով Ռուսաստանում, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, ավանդույթները: Պարոն Շվիդկոյը խոսեց Հայաստանում ռուսերենի տարածման կամ իմացության կարեւորության մասին: Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը էներգետիկ, ռազմական, մշակութային եւ տնտեսական շատ ընդհանրություններ ունեն, ինչն իր հերթին եւս պետք է հանգեցնի ռուսերենի տարածմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս ընդգծեց, որ հայ-ռուսական համագործակցության հիմքերը խորն են, սակայն դրանց առավել զարգացման համար անհրաժեշտ են նոր հեռանկարներ, որոնք իրականացնելու նպատակով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել: Տիկին Նաղդալյանն այս համատեքստում կարեւորեց երիտասարդների դերը:

Քննարկումների ընթացքում խոսվեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հեռանկարների ու ձեռքբերումների, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ռուսաստանում իրականացվող միջոցառումների եւ հայ-ռուսական բարեկամությանն առնչվող մի շարք այլ հարցերի մասին եւս:


22.09.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Հանս Հորբախի հետ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորեց Հայաստանի եւ Նիդեռլանդների միջխորհրդարանական համագործակցության ակտի...

22.09.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տ...

22.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալությ...

22.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության՝ սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ...