Տպել
22.09.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Հանս Հորբախի հետ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորեց Հայաստանի եւ Նիդեռլանդների միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, որն այս պահին ոչ բավարար մակարդակի վրա է:

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը եւ նշեց, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ելնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրներից եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Պարոն Զաքարյանը նաեւ ներկայացրեց Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակը:

Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատին 2004թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, ինչը կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման, ինչպես նաեւ նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման հարցում եւ հույս հայտնեց, որ պատագամավորական պատվիրակությունը կարձագանքի եւ կմասնակցի 2015 թ. ապրիլին Հայաստանում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ դինամիկ զարգացումը:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս եւ ձեռքբերվեցին մի շարք պայմանավորվածություններ:



22.09.2014
Քննարկում Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման էր՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Նիստին հրավիրված էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Մ...

22.09.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տ...

22.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալությ...

22.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության՝ սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ...