National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
22.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության՝ սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:

Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

ՀՀ Վերահսկիչ պալատի գլխավոր աուդիտոր Խաչիկ Վարդանյանը ներկայացրեց վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրությունների արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ սոցիալական ապահովության ոլորտում կենսաթոշակների վճարման գործընթացում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Ոլորտի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հնարավոր ռիսկերը բացահայտելու եւ կանխելու նպատակով Վերահսկիչ պալատը հաշվետու տարում անդրադարձել է ժամանակավոր նպաստների, մասնավորապես, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման խնդրին:

Ըստ այդմ՝ 2013թ.ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1,391,795.2 հազ. դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով:

2013թ. պետական բյուջեով հղիության եւ ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ: Պարզվել է, որ հղիության եւ ծննդաբերության նպաստներ նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները եւ մասնավորապես պարգեւատրումները:

2011-2013թթ ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներով մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության գծով վճարված նպաստների ծավալները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ վերջին տարիներին վերահսկիչ պալատի հետ սոցիալական ոլորտում իրականացվող աշխատանքները արդյունավետ են եղել, եւ բազմաթիվ խնդիրներ ստացել են լուծումներ: Արտեմ Ասատրյանը մասնավորապես անդրադարձավ երեխայի ծննդի եւ հետագա խնամքի, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի ոլորտներում իրականացվող ծրագրերին:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ 2013 թվականի հաշվետվությամբ սոցիալական ապահովության ոլորտում չկա օրենքի խախտում, կա միայն իրավական դաշտի կարգավորման խնդիր:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց երկու օրենսդրական նախաձեռնություն:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի, Ստեփան Մարգարյանի հեղինակած նախագիծը ներկայացրեց Արաիկ Հովհաննիսյանը: Նա պարզաբանեց, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում առկա է որոշակի անհարթություն, երբ տվյալ համայնքում տուրքի կամ վճարի միասնական դրույքաչափ սահմանելիս, ավագանին չի կարողանում տարբերակում մտցնել համայնքի՝ բիզնեսի համար առավել շահութաբեր եւ ոչ այնքան շահութաբեր տարածքների միջեւ: Ուստի հեղինակներն առաջարկում են սահմանել, որ համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր տուրքերի համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:

Փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կառավարության կարծիքը դրական էր: Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով նա առաջարկում է որոշակի արտոնություններ տալ հանրապետության այն սահմանամերձ համայնքներին, որոնց վարչական սահմանները ներառում են Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության սահմանից առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակելի տներ կամ համայնքային նշանակության վարչական շենքեր: Մասնավորապես, հեղինակն առաջարկում է սահմանել, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած գազի, էլեկտրական էներ•իայի, խմելու եւ ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Առաջարկվում է սահմանել նաեւ այլ արտոնություններ, որոնց, տեսականորեն, դեմ չէր ՀՀ կառավարությունը: Սակայն, ինչպես ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է նման օրինագիծ: Առաջարկ եղավ հետաձգել նախագծի քվեարկությունը, ինչին դեմ արտահայտվեց նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

Քվեարկության արդյունքում օրինագիծը չստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS