National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.09.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը
1 / 2

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Խորհրդանշական է, որ մեր հանդիպումը ձեզ՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներիդ հետ, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի նախօրյակին: Ուստի եւ թույլ տվեք նախ բոլորիդ սրտանց շնորհավորել Անկախության տոնի առթիվ:

1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվե անցկացվեց Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ, սակայն այն էությամբ համահայկական էր՝ որպես համահայկական երազանքների ու ձգտումների մարմնավորում: Որովհետեւ անկախ մեր գտնվելու կամ բնակվելու վայրից, մեզ միավորում են ոչ թե հայրենիքները, ոչ թե երկրները, այլ  մեկ հայրենիք՝ Հայաստանը, մեկ պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը, մեկ լեզու՝ հայերենը, մեկ մշակույթ՝ մեր ազգայինը: Սակայն դուք կամրջում եք երկրներ ու լեզուներ, մշակույթներ ու պետություններ, կամրջում եք այնքան ամուր, որ նաեւ ձեր՝ աշխարհի տարբեր պետությունների օրինապահ ու արժանապատիվ քաղաքացիներիդ շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ունի բարեկամների լայն շրջանակ, վստահելի գործընկերներ եւ միաժամանակ, հուսալի գործընկերոջ համբավ միջազգային հանրության բազմանդամ ընտանիքում: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքի հանդեպ ձեր նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաեւ հայրենիքում եւ սփյուռքում իրականացվող գործունեությունը: Հայաստանն ու սփյուռքը փոխկապակցված են ու փոխլրացնող, հարազատներ են ու գործընկերներ: Մենք հզոր ենք միմյանց շնորհիվ, միմյանց միջոցով, միմյանց համար, հանուն համահայկական միացյալ շահերի, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր դեմ են այդ շահերին: Հայաստանն ու սփյուռքը հարուստ են միմյանցով, սակայն միասին մենք ունենք մեկ ամբողջական անհերքելի հարստություն ու անկորնչելի ձեռքբերում՝ անկախությունը, որը գուրգուրում ենք ու սիրում անկախ աշխարհագրական տարածքից:

Սիրելի հայրենակիցներ,

մեզ միացնում է ոչ միայն ուրախությունը՝ տվյալ դեպքում ի դեմս Հայաստանի անկախության հերթական տարեդարձի, այլեւ ցավը: Մի քանի ամիս է մեզ բաժանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից: Հայոց ցեղասպանության 100-ամյակը եւ հիշողություն է, եւ հիշեցում, ընդ որում, հիշեցում համայն մարդկությանը: Քանի դեռ մարդու իրավունքների մասին տարբեր ատյաններում եւ տարբեր ամբիոններից բարձրաձայնողները լիարժեք չեն գիտակցել կամ չեն ուզում գիտակցել հայոց մեծ եղեռնի ամբողջ ողբերգականությունը, մարդկությունը շարունակելու է կանգնած մնալ ժողովուրդների կյանքի ու ճակատագրի դեմ ուղղված սպառնալիքների առաջ:

Սիրելի հայրենակիցներ,
 
Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի ցավն ու ողբերգությունն է, որի մասին ճշմարտությունն ամբողջությամբ՝ էջ առ էջ մարդկությանը հասանելի եւ հասկանալի դարձնելը նախեւառաջ մեր՝ հայերիս, հայկական պետության, հայկական կազմակերպությունների, կառույցների եւ անհատների գործն ու պարտքն է, պարտք անցյալի ու հիշատակի, ցեղասպանության զոհերի ու նրանց հարազատների առաջ, հոգու, սրտի պարտք, որը մեծ հաշվով թեպետ երբեք էլ հատուցելի չէ, սակայն մեծապես կնպաստի կարծրացած ուղեղները շարժելուն, կուրացած աչքերը բացելուն, մեռնող խղճերին հարություն տալուն, այսինքն՝ պատմական արդարությունը վերականգնելուն, ցեղասպանությունն իրագործած պետության երեկվա ու այսօրվա դեմքը բացահայտելուն: Հուսով եմ, որ որպես կատարած ծանրագույն հանցանքն ընդունելու եւ ապաշխարելու առաջին քայլերից մեկը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, ի թիվս բազմաթիվ մարդկանց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն ոչ միայն թուրք արժանապատիվ մտավորականներ, այլեւ Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ առանց կեղծարարի դիմակի:
 
Օգտվելով առիթից, շնորհակալությունս եւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել ձեզ, եւ ի դեմս ձեզ, սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին այն ջանքերի ու նվիրվածության համար, որ գործադրում եք հայոց ցեղասպանության միջազգայնացման, հայոց արդար դատը տրամաբանական ավարտին հասցնելու, հայ մնալու, հայկականությունը պահելու եւ պահպանելու համար: Սփյուռքի կազմակերպություններն ու կառույցներն այն օջախն են, որտեղ մխացող ցավի, չսպիացող վերքի հետ մեկտեղ մշտապես վառ է արդարության կրակը, ճշմարտության հասնելու արդարացված ձգտումը: Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը հանգեցնելու են պարբերաբար հիվանդացող, սակայն համառորեն չմահացող ճշմարտության վերջնական վերականգնմանը, երբ Ծիծեռնակաբերդի համալիրը կլինի ոչ միայն հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, այլեւ վերականգնված արդարության խորհրդանիշ՝ իր բարձունքից Արաքսի այն ափին նայելով նոր ու հաղթանակած հայացքով:

Հիշենք, թե ինչ էր ասել արեւմտահայ մեր մեծագույն մտավորականներից մեկը? գրող, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, թուրքական իշխանությունների կողմից ծրագրված հայոց ցեղասպանությանը զոհ գնացած Գրիգոր Զոհրապն այդ ցեղասպանության գլխավոր պատասխանատուներից մեկին՝ Թալեաթ փաշային.«Օր մը, ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, եւ դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքները»: Համոզված եմ, որ հաշիվ պահանջելու գործընթացը մեր համատեղ ջանքերի շնորհիվ իր արդարացի վերջաբանին է հասնելու, եւ Թուրքիայի նվազագույն արդարացումը լինելու է հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը: Իսկ նվազագույնն առավելագույնի վերածելը կախված է նախեւառաջ մեզնից, մեր նահատակված հայրենակիցների հիշատակի առջեւ մեր պատասխանատվությունից, մեր հաստատակամությունից ու միասնությունից:  Ուրեմն, ամուր պահենք մեր անկախությունը, ամուր պահենք միմյանց թիկունքը, հաստատակամ լինենք համահայկական խնդիրների լուծման ճանապարհին եւ հանդուրժող՝ միմյանց հանդեպ: Վստահ եմ, որ մեզ սպասում են նոր հաղթանակներ»:



19.09.2014
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջո...

19.09.2014
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը՝ որպե...

19.09.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Սեպտեմբերի 19-ին Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ աշխատակազմի 28 աշխատակիցների պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով: Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով պարգեւատրվ...

19.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Նիստին կմասնակցեն ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am